
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ եւ Տավուշի մարզի Գոշ, Իջեւան, Հաղարծին եւ Դիլիջան համայնքներն էին ընդգրկված ՀՀ նախագահության թեկնածու, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական այսօրվա հանդիպումներում:
Սերժ Սարգսյանը Գոշավանքում մասնակցեց Սուրբ Սարգսի տոնակատարությանը` երիտասարդների օրհնության արարողությանը: Գոշ գյուղում առանձնահատուկ պատրաստություն էին տեսել նաեւ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար:
Ապահով Հայաստանը երազանք չէ, այլ շատ կոնկրետ ծրագիր, որը կյանքի է կոչվելու շատ հստակ քայլերով, ընտրողների հետ հանդիպումներում նշեց Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով իր առաջարկած ծրագրի առավելությունները։




