

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ տարեկան՝
ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`
ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ PՋ = 212 * E, որտեղ`
PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է
բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար.
3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` PՎ = 212 * E, որտեղ`
PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
4) ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 139000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` P = 242.1 * E, որտեղ`
P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։




