Տնտեսական

Վարչապետը ՏՀՏ ոլորտը քննարկել է «Վիմպելկոմի» ղեկավարի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը:

Կարևորելով տեղակատվական և հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ: Միաժամանակ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ և առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ընկերության ծրագրերի ընդլայնմանը:

Ժան Իվ Շարլին նշել է, որ իր գլխավորած ընկերությունը մեր երկրում ունի գործունեության երկարաժամկետ տեսլական և նախապատրաստում է ներդրումային մեծածավալ ծրագրեր: Պարոն Շարլիի խոսքով՝ դրանք ուղղված են լինելու ֆիքսված և շարժական կապի ծառայությունների բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններն ու ակնկալիքները կառավարությունից:

Կարդացեք նաև

Back to top button