Քաղաքական
«100 քայլ մինչև սոցիալական արդարություն»՝ ըստ Հրանտ Բագրատյանի
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
«Ազատություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանն իր նախընտրական քարոզարշավն սկսեց եւ շարունակում է մարզերում: Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղից հետո Բագրատյանը մեկնեց հեռավոր Տավուշի մարզ, հանդիպեց մարզի բնակիչների հետ։
Նախագահի թեկնածուի ծրագիրը մեծ է, ամփոփված «100 քայլ մինչև սոցիալական արդարություն» տնտեսական ծրագրում: Բագրատյանը, սակայն, ամեն բնակավայրում առանձնացնում եւ ընտրողներին ներկայացնում է իրենց ամենաշատը հետաքրքրող հարցերը եւ ամենաշատը մտահոգող խնդիրների լուծման սեփական տարբերակները: