Միջազգային

Շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո Տոկիոյում ձյուն է տեղացել

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ նոյեմբերին ձյուն է տեղացել՝ հայտնում է NHK հեռուստաալիքը։

Առաջին նոյեմբերյան ձյունը գրանցվել է տեղի ժամանակով 06.15-ին, քաղաքի կենտրոնում։ Բացի այդ, ձյուն է տեղացել նաև Յոկոհամա, Կոֆու, Ուցունոմիա, Մաեբասի և Միտո քաղաքներում։

Օդերևութաբանների կարծիքով՝ մինչ ուրբաթ առավոտ Տոկիոյում կարող է թափվել մինչև 2 սմ ձյուն, ինչը կհանգեցնի մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակի վատթարացման։

Կարդացեք նաև

Back to top button