ԿարևորՔաղաքական

Շ. Քոչարյան. ՄԽ համանախագահի փոփոխությունը չի ազդի ԼՂ գործընթացի վրա (լրացված)

annanazaryan

Չնայած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ցանկություն էր հայտնել դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ հանդիպել հայաստանցի իր գործընկերոջ հետ, հայկական կողմը դեռ չի որոշել՝ լինելո՞ւ է հանդիպումը, թե ոչ։ Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին և նշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ ներկայացուցչի ժամկետը լրացել է:

Հարցին, թե ինչպես կանդրադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների և նաև ԱՄՆ նախագահի փոփոխությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանել է, որ չնայած համանախագահները ներկայացնում են իրենց երկրների դիրքորոշումները, բայց նրանց դերը չպետք է գերագնահատել:

«Անձի փոփոխությունը չի նշանակում, որ նախորդ ամբողջ փաթեթը որ կար, փոխվելու է, որ ամեն ինչ սկսվելու է զրոյից, բնական է, որ նա ամեն ինչին ծանոթանում է և ընկնում է հունի մեջ»,- ասել է նա:

Անդրադառնալով դեկտեմեբրի 8-9-ը Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, փոխարտգործնախարարն ասել է, որ հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա:

Հիշեցնենք՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս նշել էր, որ Համբուրգում հանդիպումների ձևաչափը հստակեցված չէ ու Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա: Նշենք, որ Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը:

Back to top button