
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 23-ին երկարամյա և արդյունավետ աշխատանքային գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով և ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգևատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրվել են Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Ասլանյանը, Լևոն Խաչատրյանը, Աիդա Ներսիսյանը, Գրիգոր Հարությունյանը, Կարինե Սարգսյանը, Նոնա Զոտովան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով Կարինե Քոչարյանը, Ալեքսանդր Մուրադյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով Լուսինե Վասիլյանը, Լենա Բադեյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել տարիների ընթացքում նրանց անմնացորդ նվիրումը ռադիոյի և հեռուստատեսության զարգացման գործում ու նշել, որ նաև նրանց շնորհիվ է հանրային նշանակության կարևոր հեռուստառադիոընկերությունը պահպանել է իր դիմագիծը: ԱԺ նախագահը պարգևատրվածներին մաղթել է աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ իրենց պատասխանատու գործում:




