Միջազգային

Աստատան կարող է վերանվանվել՝ ի պատիվ Նազարբաեւի

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են հանրապետության մայրաքաղաք Աստանան վերանվանել ի պատիվ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, պատգամավորները կարծում են, որ մայրաքաղաքի անվան մեջ պետք է հնչի երկրի առաջնորդի անունը։

«Առաջարկկում ենք երկրի սահմանադրության մեջ նշել առաջին նախագահ, ժողովրդի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի ունեցած ներդրումը մեր պետության կառուցման գործում։ Ժողովրդի առաջնորդի անունով անվանակոչել մայրաքաղաքը և երկրի այլ կարևոր օբյեկտերը»,-ասվում է Ղազախստանի անկախության հռչակագրի նախագծում։

Տոնակատարությունը նշվելու է դեկտեմբերի 16-ին։ Նշենք, որ 2008թ․ Նազարբաևը չի աջակցել Աստանան Նուրսուլթան վերանվանելու պատգամավորների նախաձեռնությանը։

Կարդացեք նաև

Back to top button