
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը՝ հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ն, ունեցել է մոտ 600 հազար այցելու: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ այն ունեցել է ավելի շատ այցելու, քան Վալենտին Սերովի ցուցահանդեսին:
«Այվազովսկու ցուցադրության հենց առաջին օրվանից պարզ էր, որ հանրությունն ավելի մեծ հետաքրքրություն ունի, քան Սերովի ցուցահանդեսի դեպքում էր»,- գործակալությանը հայտնել են պատկերասրահից՝ հավելելով, որ ցուցադրությունն ունեցել է 598 հազար 832 այցելու, Սերովի ցուցահանդեսը՝ 486 հազար:
Պատերասրահից հայտնել են նաեւ, որ նախատեսում են վերլուծել ցուցադրության ընթացքում առաջացած խնդիրներ և այնպես անել, որ հաջորդ ցուցահանդեսներն ավելի հանգիստ ռեժիմով անցնեն:
Նկարը՝ ՏԱՍՍ-ի




