Մշակույթ

«Մանկական եվրատեսիլում» երկրորդ տեղը գրաված հայ մասնակիցները ժամանել են Հայաստան

«Մանկական եվրատեսիլ»-­ի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը այս գիշեր վերադարձել են Հայաստան: Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել փոքրիկ երգչուհիների դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական եվրատեսիլ­ 2016» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցույթում այս տարի Հայաստանը, ընդհանուր առմամբ, արժանացել է 232 միավորի եւ ընդամենը 7 միավորով զիջել առաջին տեղը զբաղեցրած Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին: 209 միավորով երրորդ տեղում էր Իտալիայի ներկայացուցիչը:

je je1 je2 je3 je4 je5

Back to top button