Հասարակություն

Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը հաստատվեց

hasmikdilanyan
Կառավարությունն  այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով  առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը:

Ըստ ներկայացված նախագծի, Քրեական օրենսգրքում ավելանում է նոր՝ 310․1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, եթե   բարձրաստիճան անձն ու վերջինիս փոխկապակցված անձինք համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները,  դա ողջամտորեն չի հիմնավորվում, և չեն ապացուցվել նաև ապօրինի հարստացման հիմքում ընկած  այլ  հանցագործություններ, ապա անձը պետք է պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար:

Կարդացեք նաև

Back to top button