Միջազգային
Կայացել է Լավրով-Քերի հանդիպումը
Լիմայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը։ Պետքարտուղարը կառուցողական է անվանել բանակցությունները Լավրովի հետ, որոնք անցկացվել են Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է RIA Novosti-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի ողջ շարք թեմաներ, այդ թվում հակամարտություններն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Լիբիայում, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները։ «Դա զրույց էր հարցերի լայն շրջանակով»,-ասել է Քերին՝ հավելելով, որ հատուկ ուշադրության է արժանացել Հալեպում տիրող իրավիճակը։
Լավրովն իր հերթին բանակցություններն անվանել է արդյունավետ։ Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ նա պարզաբանել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու Սիրիայի բանակը հարվածներ են հասցնում Իդլիբ և Հոմս նահանգներում՝ կանխելու իրաքյան Մոսուլից Սիրիա ԴԱԻՇ-ի գրոհայինների տեղաշարժը։