
Օքսֆորդի համալսարանը հայտարարել է հեռակա ուսուցման իր առաջին անվճար առցանց կուրսի բացման մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վերջին մի քանի տարիներին աշխարհում դիտվում է massive open online course ձևաչափում անվճար առցանց կրթության իսկական բում։
Եվ ահա համալսարանը գործարկում է տնտեսագիտական կուրս, որը կհիմնվի edX առցանց հարթակի վրա, որը ստեղծվել է Հարվարդի համալսարանի և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից։
Ուսուցման նման համակարգի կողմնակիցները հաստատում են, որ հեռակա կուրսերը կնպաստեն բարձրագույն կրթության տարածմանը։ Թերահավատները կասկածում են, թե հնարավոր է դասախոսություններն առանց որակի կորստի ներկայացվեն համացանցում։
Օքսֆորդի համալսարանը հայտարարել է ուսանողների հավաքագրման մասին, ովքեր կմասնակցեն 2017 թվականի փետրվարին մեկնարկելիք կուրսին՝ «Աղքատությունից բարգավաճում. Ինչ է տնտեսական զարգացումը» թեմայով։




