
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում այսօր կայացած համացանցային ասուլիսի ընթացքում պատասխանել է հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին: Դրանք վերաբերվել են ինչպես նախընտրական զարգացումներին, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին և ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Արման Մելիքյանը հայտարարեց, որ իր ընտրվելու դեպքում մտադիր է ճանաչել ԼՂՀ անկախությունը` Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացին զուգահեռ:




