

«Բարձրորակ իտալական խոհանոցի շաբաթ»- ի շրջանակներում աշխարհի 105 երկրներում 1100 տարբեր միջոցառումներ կանցկացվեն, նաեւ` Հայաստանում։ «Միջոցառումը նախաձեռնել ենք, որովհետեւ Իտալիայի տնտեսության համար գյուղատնտեսական մթերքները մեծ կարևորություն ունեն»,- այսօր ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովվանի Ռիչուլին։
Պաստա, Պիցցա, բրուսկետտա, տիրամիսու. այս անվանումները յուրաքանչյուրին անմիջապես հիշեցնում են Իտալիան, իտալական խոհանոցը:Մեկ շաբաթ երևանցիները հնարավորություն ունեն համտեսել իտալական ուտեստներ, ինչպես Իտալիայի դեսպանն է ասում, գովազդային գներվ:Աշխարհում ու նաև Երեւանում առաջին անգամ նոյեմբերի 21-27-ը Բարձրորակ իտալական խոհանոցի շաբաթ է հայտարարված։ Գաղափարն իրագործվում է Իտալիայի ԱԳ նախարարի մի քանի օր առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Հայաստանն ու Իտալիան գյուղատնտեսության ոլորտում համագործակցության դաշտ ունեն և պետք է սկսել աշխատանքն այս ուղղությամբ՝ ասում է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին:
Դեսպանը ուրախությամբ է հայտարարում իտալական խոհանոցի շաբաթվա մեկնարկի մասին ու հպարտությամբ գովում իտալական պաստան: «Աշխարհի տարբեր երկրներում համտեսել եմ այդքան պարզ բաղադրիչներից պատրաստվող կերակրատեսակը, սակայն Իտալիայում պատրաստվող պաստայի համն առանձնահատուկ է»,- վստահեցնում է:
Բնավորությամբ ու խառնվածքով իրար մոտ երկու ազգերը՝ հայերն ու իտալացիները համային տաբեր զգացողություն ու ճաշակ ունեն: Դեսպանին դուր չի գալիս հայկական խաշը, սակայն հաճույքով ճաշակում է կարմիր լոբով ու ավելուկով ապուրները:
Հայ լրագրողներին հետաքրքրում է, թե կան արդյո՞ք կերակրատեսակներ, որոնց շուրջ, այսպես ասած, վեճ է գնում՝ թե որ ազգային կերակրատեսակների ցանկում են։ Դեսպանը հաստատեց նման երևույթների առկայությունը նաև իրենց խոհանոցում: Օրինակ ամերիկացիները պիցցա են պատրաստում ու անվանում այն ամերիկյան պիցցա, բայց պարզ է չէ, որ պիցցան իտալական է: Նման այսպես ասած վեճերը դեսպանը բարեկամական մրցակցություն համարեց իհարկե:
Ինչևէ՝ Հայաստանում բազմաթիվ են իտալական խոհանոցները, սակայն այս աբաթ առաջարկվող ճաշատեսակները նոր են, հիմնականում կմատուցվի ձուկ, միս ու գինի:




