
Հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաև գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար։
«Սասնա ծռեր»-ի անդամը մինչ այժմ մեղադրվում էր մի շարք հոդվածներով՝ պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռքբերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելու մեջ։
Աղբյուր` Փաստինֆո




