Միջազգային

Շտայնմայերը հարմար է Գերմանիայի նախագահի պաշտոնի համար. Մերկել

shtaynmayerՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կատարելապես հարմար է Գերմանիայի նախագահի պաշտոնի համար. «Համայն աշխարհում քաղաքական անկայունության ու սոցիալական աճող լարվածության ժամանակներում համայն աշխարհում Շտայնմայերի թեկնածությանն աջակցելը կայունության հստակ ազդանշան է իմ կուսակցության ներկայացուցիչների աչքերում։ Նախագահի պաշտոնում քաղաքական գործչի նշանակումը կլինի ճիշտ քայլ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անգելա Մերկելը չի աջակցել Գերմանիայի նախագահի պաշտոնում երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը, քանի որ ցանկացել է թեկնածու առաջադրել իր «Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից։

Կարդացեք նաև

Back to top button