Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը նորից շնորհավորել է հանրապետականին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար, հաջողություններ է մաղթել նրան նախընտրական ծրագրի իրագործման համար։

Պուտինը պատրաստակամություն է հայտնել Սպիտակ տակ նոր վարչակարգի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։

Պուտինն ու Թրամփը համակարծիք են գտնվել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են չափազանց ոչ գոհացուցիչ վիճակում։

Նրանք նաև կողմ են արտահայտվել ակտիվ համատեղ աշխատանքներ կատարելուն, որպեսզի դրանք կարգավորվեն և վերադառնան կառուցողական փոխգործակցության հուն։

Back to top button