Քաղաքական
«Ազատ դեմոկրատները» ոչ մի թեկնածուի չի աջակցի


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում երեւէ թեկնածուի չի աջակցի։
Կուսակցությունը «քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին»:
Միեւնույն ժամանակ կուսակցությունն իր համակիրներին կոչ է անում «ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»: