
Կալիֆորնիայի Նորթրիջի համալսարանի դասախոս Ջորջ Գաուրիչն իր գրքի շնորանդեսի ընթացքում հասցրել է արտաբերել ընդամենը հինգ նախադասություն, երբ ուսանողները բողոքի իրենց ձայնն են բարձրացրել: Գիրքը թուրքական բանակի սպա Մուստաֆա Քեմալի՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի մասին է՝ նշված է համալսարանի web կայքը:
Ըստ շատ հայերի` գրքում գովաբանվում է մի առաջնորդ, ով մեծ դեր է ունեցել Հայոց ցեղասպանության իրադարձության մեջ:
Նշենք, որ մոտ քսան հայ ուսանողներ վեր են կացել իրենց տեղերից, մեջքով շրջվել դեպի Գաուրիչը և միաբերան անընդմեջ կրկնել ՝ <<Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել>>, << Ցեղասպանության ժխտողներ>> նախադասությունները:
Նշենք նաև, որ ողջ ընթացքում գիտնականն անհամբեր սպասել է , որպեսզի ցուցարարները լռեն: Նա քայլել է վեր ու վար՝ փորձելով ցուցարարներին շրջել դեպի իր կողմը:
Այնուհետև մուտքը հսկող երկու ոստիկան, ցուցարարների բղավոցների ներքո, գիտնականին ուղեկցել են դահլիճից դուրս: Նա անգամ հնարավորություն չի ունեցել խոսել իր գրքի մասին:
Հայ ցուցարար Էրիկ Բադիվյանն ասել է, որ իրենց ուղերձն ուղղված է եղել միլիոնավոր կյանքեր խլած Ցեղասպանության ժխտողներին: Նա նաև նշել է, որ այդ գիտնականն այդտեղ փորձել է պնդել, որ ոչ մի Ցեղասպանություն տեղի չի ունեցել: Բադիվյանն ավելացրել է, որ, չնայած գիտնականի պնդումներին, ամենուր կան, գոյություն ունեն փաստացի ապացույցներ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն:
Հիշեցնեն, որ Հայ ուսանողական կազմակերպությունը բողոքի նամակով դիմել է համալսարանի դեկան Ուիլիամ Ուոթկինսին, որտեղ նրանք իրենց բողոքն են արտահայտել, որ իրենք համալսարանում ունեն մարդկության դեմ անարդարություն և արհամարհանք ցուցաբերած իրադարձության կողմնակից դասախոս, ում թույլ են տվել մուտք գործել համալսարանական տարածք:
Դեկան Ուոթկինսը էլեկտրոնային նամակով պատասխանել է հետևյալը. <<Համալսարանը կիսում է հայոց պատմության բոլոր բնագավառներում ճշմարտությանը հետապնդելու ձեր նվիրվածությունը, և այն փաստը, որ երբեք չեք մոռանում նրանց, ովքեր տուժել են ուրիշների գործողություններից>>:




