Միջազգային

Շտայնմայերը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա

shtaynmayerՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաջորդ շաբաթ` նոյեմբերի 15-ին, կայցելի Թուրքիա։ Նախարարն այդ մասին հայտարարել է Բունդեսթագում։
Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանում քննարկումներ էին անցկացվել Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Պատգամավորներն իրենց վրդովմունքն են հայտնել Թուրքիայի իշխանությունների գործողություններով, որոնք հալածում են անկախ լրագրողներին ու ընդդիմադիր քաղաքական գործիչներին։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն իր գերմանացի գորխընկերներին մեղադրել էր ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին բավականաչափ չաջակցելու, ինչպես նաև իր տարածքում «ահաբեկիչներին ապաստան տալու» համար։

Back to top button