Միջազգային

Հանդիպում Սպիտակ տանը, այն ավարտվել է ձեռքսեղմամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը։

Զրույցի ժամանակ նրանք քննարկել են ներքին ու արտաքին քաղաքականության հարցեր։ Օբաման Թրամփին վստահեցրել է, որ կանի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի նորընտիր նախագահը կարողանա հաջողությամբ կատարել իր առջև դրված առաջադրանքները։

Օբաման ընդգծել է, որ ներկայումս շատ կարևոր է միավորվելը՝ դիմակայելու համար Ամերիկայի առջև ծառացած խնդիրներին։ Օբաման վստահեցրել է, որ Թրամփի հետ զրույցը եղել է «հիանալի»՝ հավելելով, որ իրենք բավական հարմարավետ են զգացել Սպիտակ տանը։

Հանդիպումը պլանավորված 15 րոպեի փոխարեն տևել է մոտ 1.5 ժամ։ Հանդիպումից հետո նրանք համատեղ հայտարարություն են տարածել և սեղմել են միմյանց ձեռքը։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ապագայում քանիցս կհանդիպի Օբամայի հետ։

Back to top button