Վերլուծական

Մարդիկ նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել. քաղաքագետները՝ Թրամփի ընտրության մասին

annanazaryan

Թրամփի հաղթանակը ցույց տվեց, որ որևէ արտաքին միջամտություն չի կարող ազդել ամերիկացու կարծիքի վրա:  Էքսցենտրիկ այս նախագահի պաշտոնավարումն ու հնարավոր քայլերը քննարկման թեմա են դարձել ողջ աշխարհում ու, բնականաբար, նաև Հայաստանում: Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել ղարաբաղյան խնդրի կարգավորման խնդրում Թրամփի նախագահության շրջանում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանը երբեք կարևոր չի լինի Թրամփի համար, քանի որ նավթի քանակն այնքան չէ, որ նշանակություն ունենա:

 

Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը անսպասելի էր աշխարհում շատերի համար, սակայն Ամերիկայում հնարավոր է այն  ամենը ինչ ցանկանում է հասարակությունը: Դե իսկ աշխարհում բուռն քննարկվում է ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման  ընթացքում վարվող քաղաքականության   հնարավոր փոփոխությունների հարցը:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ  Քոչարյանը չի շտապում գնահատականներ տալ, այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, դեռ  կտեսնենք:

Համենայն դեպս, չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա ասաց նա:

Լրագրողների հիշեցմանը, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում: Բայց բնական է, երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկատվությունը»։

Թրամփի ընտրվելը ցույց տվեց, որ մարդիկ  հոգնել են դասական վերնախավից ու փոփոխություն են ուզում՝ կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար  Ստեփան Գրիգորյանը: Ու չնայած գրեթե ողջ վերնախավը սատարում ու գովազդում էր Քլինթոնին, սակայն ԱՄՆ քաղաքացիների համար կարևոր չէ, թե ում են ընտրում, կարևոր է, որ իրենց ընտրած թեկնածուն լինի: «Նոր մտքեր, նոր հայտարարություններ էին ուզում լսել ԱՄՆ քաղաքացիները»,- ասաց։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անկեղծորեն նշեց, որ  սպասում էր  Քլինթոնի հաղթանակին, նա մինչ ընտրությունները  ԱՄն-ում է եղել ու տեսել, թե ինչպես էին քաղաքի տարբեր անկյուններում մեծարում  Քլինթոնին: Վերնախավի ու քաղաքացիների միջեւ անջրպետ է առաջացել՝ նկատում է։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը  ևս սպասում էր և ուզում, որ հաղթի Քլինթոնը, նրա քաղաքականությունը պարզ է, բայց Թրամփը չկտրված ձմերուկ է հիշեցնում այս դեպքում: Նա անգամ հանրապետականների մեջ օտար էր՝ ասաց, այնուամենայնիվ նշելով՝ ԱՄՆ- ը Թրամփին մարսելու ռեսուրսներ ունի։

Անսպասելի մարդ է և նույն անսպասելիությամբ էլ կարող է մի օր ճանաչել նաև ցեղասպանությունը՝ կարծում է Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը համամարդկային է: «Ցեղասպանության հարցը այն հարցն է որ դուրս է եկել միայնն Հայկական հարց լինելուց»,- ասաց։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ հստակ է, որ քրդական գործոնը տարածաշրջանում կարևորվում է, ինչը հակասում է Թուրքիայի շահերին, նա նման պայմաններում չի բացառում նաև հայկական գործոնը կարևորումը, ինչը էապես կփոխի վիճակը:

Back to top button