
Նոյեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում գումարվեց «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստ ս. թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով իրականացրած քանդման աշխատանքների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պետրոսյանը, հանձնաժողովի ներկայացվեց հանձնաժողովի որոշումը՝ համաձայն որի 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ին լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը: Որոշումն ընդունվեց հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ:
Նշենք, որ այս կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում նախարարը հանձնարարել էր ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը և լիցենզավորման հանձնաժողովին ուսումնասիրել Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև՝ անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել պատասխանատուներին:




