Տնտեսական

Կառավարությունը քննարկում է բարեխիղճ հարկատուներին ավելի մատչելի պայմաններով վարկավորման հարցը

hasmikdilanyan
Կառավարությունում քննարկում են բարեխիղճ հարկատուներին արտոնյալ ու ավելի մատչելի պայմաններով վարկավորման հարցը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի սկզբում  ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի առաջարկն է  փոխանցել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ նշելով,  որ  ՊԵԿ-ում ցանկանում են հարկատուների դասակարգում և ռանգավորում մտցնել և օրինապահ հարկատու կարգավիճակ տալ բարեխիղճ տնտեսվարողներին:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ԿԲ-ն առևտրային բանկերի ղեկավարների հետ հարցը քննարկի, որ եթե հարկատուն ունի նման կոչում, որակավորում, ապա  իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով:

«Պարոն վարչապետ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար մենք կարող ենք որոշակի փոփոխություններ անել մեր կանոնակարգերում և ռիսկով կշիռները բանկերի համար նվազեցնել: Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում: Այդ դեպքում վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, և բանկերը հնարավորություն են ունենում նախ ավելի մատչելի պայմաններով, հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել: Ես վստահ եմ, որ մի քիչ աշխատանքը բանկերի հետ թափանցիկ կազմակերպությունների պարագայում, միանշանակ կխթանի»:

«Ես էլ եմ վստահ, որովհետև եթե ինքը հասկանալի, կանխատեսելի գործընկեր է, ապա բանկերի ռիսկերը նվազում են: Խնդրում եմ քննարկել և լուծումներ տալ»,- ասել է վարչապետ Կարապետյանը:

 

Back to top button