
Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը եւ ժողովրդավարական չափանիշների խախտումը կարող է կտրուկ նվազեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորությունը՝ նախազգուշացրել է Բրյուսելը։
«Ժամանակն է, որ Անկարան հայտնի, թե ինչ է իրականում ցանկանում։ Դա վստահության թեստ է»,- այսօր հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Նրա խոսքով՝ հուլիսյան իրադարձություններից հետո Թուրքիայում ծավալված զարգացումներից հետո ԵՄ- ն լուրջ կասկածներ ունի միության անդամակցության այդ երկրի թեկնածության հարցում։




