Վերլուծական

Աշխարհը կարող է դառնալ ավելի հանգիստ.Կարեն Բեքարյանը՝ Թրամփի հաղթանակի մասին

lenabadeyan
ԱՄՆ 45-րդ նախագահ ՝ էքսենտրիկ միլիարդատեր Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությանը քաղաքականությունում չենք բախվելու: Այս կարծիքին է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ հիմնադիր, Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Կարեն Բեքարյանը: Արդեն ընտրվելուց հետո նկատելի դարձավ, որ նախագահի պաշտոնում նրա առաջին ուղերձն ավելի հավասարակշռված էր, քան բոլոր ելույթները նախընտրական շրջանում: Թե ինչ ենթադրություններ կարելի է անել ԱՄՆ 45-րդ նախագահի ուղերձից «Ռադիոլուր»-ին մեկնաբանել է պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Եթե հենվենք նրա առաջին ելույթի թեզերի վրա, ուղերձը գնում է ավելի խաղաղություն, կոնֆլիկներ չունենալուն: Եթե հենվենք դրանց վրա, աշխարհը կարող է դառնալ ավելի հանգիստ: Որքանով է դա իրատեսական, ցույց կտա ժամանակը՝ առաջիկա 3-6 ամսում կերեւան «առաջին ծիծեռնակները»:

Back to top button