Մշակույթ

Սերժ Թանկյանը համերգով հանդես կգա Ատլանտայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին

Աշխարհահռչակ System of a Down ամերիկյան ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է համերգով հանդես գալ Ատլանտայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին: Կալիֆոռնիայի Նորթրիջ քաղաքում նոյեմբերի 10-ին կայանալիք համերգին անդրադարձել է Los Angeles Times-ը` հայտնելով, որ մեծ ճանաչում ունեցող երաժիշտը նմանօրինակ փորձ ունեցել է: Անցյալ տարի նա Օքլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ է տվել Նոր Զելանդիայում:

Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Valley Performing Arts Center համերգասրահում կայանալիք համերգի տոմսերի մի մասի վաճառքից ստացված հասույթը կփոխանցի հայկական «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն աջակցում է միայնակ երեխաներին և տարեցներին:

Back to top button