Քաղաքական

Հրապարակվել է ԼՂՀ սահմանադրության նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրության նախագիծը  պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար: Մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում:

«Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝  ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Համաձայն սահմանված կարգի՝ ԼՂՀ նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ:

Սահմանադրության նախագծի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում:

Կարդացեք նաև

Back to top button