ԿարևորՄիջազգային

Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ

ԱՄՆ-ի 45-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է։ Նյու Յորքում գտնվող Trump Tower աշտարակում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջեւ։ Թրամփը շնորհակալություն է հայտնել ընտրազանգվածին եւ հաստատել է, որ Քլինթոնը շնորհավորել է իրեն՝ նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով։ Հենց այդ աշտարակից էլ նախագահի հանրապետական թեկնածուն հետևում է քվեարկության արդյունքներին։

«Ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը։ Պետք է աշխատենք ամերիկյան երազանքը նորացնելու համար»,-ասել է նորընտիր նախագահը՝ կոչ անելով ամերիկյան երազանքի մեջ ավելի համարձակ լինել։

Դեմոկրատ Քլինթոնը զանգահարել է իր մրցակից հանրապետական  Թրամփին եւ ճանաչել իր պարտությունը։ Հաղորդում է CNN-ը։ Ամերիկյան հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Թրամփը հավաքել է ընտրողների կոլեգիայի անդամների 288 ձայնը, իսկ Քլինթոնը 215։ Ըստ Վաշինգտոն փոստի՝ Թրամփի հաղթում է ընտրիչների 276 ձայնով։

Կարդացեք նաև

Back to top button