Մշակույթ

Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի լրացուցիչ վաճառք կիրականացվի

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահն իրականացնելու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի տոմսերի լրացուցիչ վաճառք: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ դրա մասին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:

«Նոյեմբերի 14-ին մենք կառաջարկենք երեկոյան սեանսի տոմսեր նոյեմբերի 17-ից 20-ի համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Ցուցահանդեսի վերջին օրերին թանգարանի աշխատանքային ժամերը կերկարացվեն. այն բաց կլինի մինչև 22:30-ը: Այն շարունակվելու է մինչև նոյեմբերի 20-ը:

Հիշեցնենք՝ Այվազովսկու ցուցահանդեսը բացվել է հուլիսի 29-ին: Աղբյուրը հայտնում է, որ ցուցահանդեսն արդեն ունեցել է մոտ կես միլիոն այցելու: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ՝ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից:

Back to top button