Հունական համայնքի ղեկավարն իր ընտրությունն արդեն արել է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովն այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրությւոններում անձամբ ինքը սատարելու է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին և վստահ է, որ համայնքի մեծամասնությունը ևս սատարելու է այս նույն թեկնածուին:
Խիտարովը նշեց, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ներկայիս կառավարության հետ ունեցած երկարամյա համագործակցությունը և ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովի ներկայությունը ԱԺ-ում իբրև փոխնախագահ:
Ներկայացնելով համայնքի խնդիրներն ու վերջին տարիների ձեռքբերումները՝ Արկադի Խիտարովը խոստովանել է, որ մեծ հույսեր են կապում նախագահական այս ընտրությունների և արդյունքների հետ:
Նա տեղեկացրեց, որ իրենց կարևորագույն խնդիրներից է եղել մշակութային ծրագրերի իրականացումը, որտեղ ևս ձեռքբերումներ ունեն: Արկադի Խիտարովը կարծում է, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում և այս առումով նա մեծ հույսեր են կապում նախագահական այս ընտրությունների և արդյուքների հետ: