Միջազգային

Բոբ Դիլանը ոչ միայն երգիչ, այլեւ նկարիչ է

Ամերիկացի երգիչ, երգահան, կինոդերասան Բոբ Դիլանի նկատմամբ հետաքրքրությունը էլ ավելի մեծացավ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո: Երաժիշտըմիջազգային ճանաչում ստացած բանաստեղծ է: Բի-Բի-Սի-ն սակայն բացահայտել է երգչի մեկ այլ տաղանդի մասին: 75 ամյա Դիլանը նաեւ տաղանդավոր նկարիչ է: Նրա նկարները պահվում են աշխարհի լավագույն պատկերասրահներում: Վաղը Լոնդոնում կբացվի նրա գեղանկարների և քանդակների ցուցահանդեսը:

«Աշխատանքներում Դիլանը ներկայացրել է  իր Ամերիկան՝  իր գույներով ու հայացքներով»,- Բի-Բի-Սի-ի տեսանյութում ասում է Լոնդոնի թանգարանի տնօրենը:

Դիլանն անձամբ մեծ մասնակցություն է ունեցել ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Սակայն թանգարանում  վստահ չեն, Բոբը ներկա կլինի արդյո՞ք իր ցուցահանդեսի բացմանը:

«Նա հայտնվում է, բայց սովորաբար հայտնվում է ինքնատիպ կերպով: Դեռ չգիտենք, կապրենք, կտեսնենք»,- ասել է թանգարանի տնօրենը:

Կարդացեք նաև

Back to top button