
Նոյեմբերի 4-ին 10:00-ին Հալեպում մեկնարկել է հումանիտար դադարը, որը կտևի մինչև 20:00: Ավելի վաղ համապատասխան հայտարարություն էր արել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Որոշումը համաձայնեցված է Սիրիայի ղեկավարության հետ:
Գեներալը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն չի կարողանում տարանջատել ահաբեկիչներին ընդդիմությունից, ՌԴ ՊՆ-ն դիմում է «անմիջապես զինյալ կազմավորումների բոլոր ղեկավարներին` կոչ անելով դադարեցնել մարտական գործողություններն ու դուրս գալ Հալեպից սեփական զենքով»:
«Այդ նպատակով 2 միջանցք է բացվել: Մեկը տանում է դեպի Թուրքիայի հետ սահման, մյուսը` դեպի Իդլիբ: Մնացած 6 միջանցքը նախատեսված է խաղաղ բնակիչների համար, վիրավորների և հիվանդների տարհանման համար»,-ասել է Գերասիմովը, հայտնում է Ինտերֆաքսը:




