
«Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը, որը մտնում է «Աէրոֆլոտ» խմբի մեջ, մտադիր է հրաժարվել Երևան չվերթներից։ Այս մասին հաղոդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության իր աղբյուրին։
«Մենք որոշել ենք հրաժարվել Երևան չվերթներից օդանավակայանում ուղևորների սպասարկման բարձր գնի պատճառով։«Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման սակագինը շատ բարձր է` 50 եվրո մեկ մարդու հաշվարկով, ինչն ավելին է, քան մեր սակագինը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը նաև նշել է, որ «Պոբեդա»-ի չվերթների ցանկում ընդգրկված օդանավակայաններում մեկ ուղևորի սպասարկման գումարը կազմում է մոտ 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում սպասարկման գումար չկա։
Ավելի վաղ ընկերությունը Դոնի Ռոստովից Երևան եւ հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնելու թույլտվություն էր ստացել:




