
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշտարակի,
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի տարածաշրջաններում
ձյուն է տեղում:
Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է
ձնախառն անձրև:
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:




