ՀասարակությունՊաշտոնական

Արմեն Ալավերդյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից, ազատվել է նաեւ ՏԶՆ փոխնախարարը

Վարչապետի որոշմամբ Արմեն Ալավերդյանն այսօր ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Ալավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն էլ ազատվել է ՏԶՆ փոխնախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Հովհաննես Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Back to top button