Միջազգային

Քրիստոսի դամբարանը անվնաս է մնացել

Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում, որտեղ 450 տարվա մեջ առաջին անգամ բացվել էր մարմարե պաշտպանիչ սալաքարը, Հիսուս Քրիստոսի դամբարանն ուսումնասիրող հնագետները պարզել են, որ Քրիստոսի դամբարանը անվնաս է մնացել, հայտնում է National Geographic-ը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Տիրոջ գերեզմանի տաճարում, Հիսուս Քրիստոսի դամբարանը վերականգնող գիտնականները մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ մարմարե պաշտպանիչ սալաքարը հանել են այն քարի վրայից, որի վրա դրված է եղել Քրիստոսի մարմինը: Գիտնականները կհետազոտեն քարի մակերեւույթը, այն կարող են տեսնել նաեւ ուխտավորները: Մասնագետների խոսքով՝ այժմ ընթանում է գերեզմանի վերականգնման կարեւոր փուլը:

Վերականգնումն իրականացնում են Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները եւ Հայաստանի փորձագետները: Աշխատանքները ֆինանսավորում են սրբավայրի նկատմամբ իրավունք ունեցող Ուղղափառ, Կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիները:

Կարդացեք նաև

Back to top button