
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։




