
Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է TASS-ը։
Նախնական տվյալներով՝ իշխող կուսակցության թեկնածուներն առաջատար են 47 միամանդատ ընտրատարածքներում, և միայն 3-ում են հաղթում նրանց մրցակիցները։ Խաշուրի շրջանի երկու ընտրատեղամասերում հաղթում է «Տոպաձե-արդյունաբերողներ, մեր հայրենիք» բլոկի ներկայացուցիչ Սիմոն Նոզաձեն, Մցխեթիի շրջանի երկու ընտրատեղամասերում՝ անկախ թեկնածու Ցեզար Չոչելին։ Բացի այդ, Թբիլիսիի Մթածմինդա շրջանում հաղթում է Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ով մասնակցել է որպես անկախ թեկնածու։
Այս արդյունքների հաստատման դեպքում իշխող կուսակցությանը խորհրդարանում բաժին կհասնի 114 պատգամավորական մանդատ, ինչը մեկով գերազանցում է սահմանադրական մեծամասնությունն ու «Վրացական երազանքին» տալիս իրավունք փոխելու երկրի գլխավոր փաստաթուղթը։




