Հասարակություն

Թալիշում այսօր բացվեց Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարը

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում այսօր բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ սյունեցիները եւ, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, եւ այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ եւ իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:

Back to top button