Միջազգային

ՄԱԿ- ի ԱԽ- ն դատապարտել է Սիրիայում դպրոցների վրա հարձակումները

ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական երկու նահանգներում դպրոցների վրա վերջին հարձակումները, որի ընթացքում զոհվել է 25 երեխա։ ԱԽ անդամները կոչ են արել անցկացնել միջադեպերի անաչառ հետաքննություն։

ԱԽ- ն վճռականորեն դատապարտել է «Իդլիբ նահանգի Հաաս գյուղում դպրոցական համալիրի վրա հոկտեմբերի 26- ի հարձակումը, որի արդյունքում զոհվել է առնվազն 22 երեխա եւ ուսուցիչ, ինչպես նաեւ Հալեպի արեւմտյան մասում հոկտեմբերի 28- ին դպրոցի վրա հարձակումը, որի արդյունքում զոհվել է մի քանի երեխա»։

«Անվտանգության խորհրդի անդամները զայրույթ են հայտնել խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների վրա բոլոր հարձակումների, ինչպես նաեւ ողջ Սիրիայում առանց ընտրության հարձակումների կապակցությամբ»,- ԱԽ բանաձեւն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ- ի տվյալներով Հաաս գյուղի դպրոցի ռմբակոծման հետեւանքով զոհվել է 22 երեխա եւ 6 ուսուցիչ։ ԱՄՆ եւ Ֆրանսիան կարծում են, որ հարձակումն իրականացրել է Սիրիայի կամ Ռուսաստանի օդուժը։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան Facebook- ում գրել է, որ Հաասի դպրոցի վրա հարձակման լուսանկարները մոնտաժված են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ նախօրեին հայտարարել է, որ գրոհայինները գնդակոծել են Հալեհի արեւմտյան մասում՝ Հայ էլ Անդալուզ շրջանում գտնվող դպրոցը, որի արդյունքում զոհվել է երեք երեխա, եւս 10- ը ծանր վիրավորվել է։

Back to top button