

Վերջերս տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլը, ևս երկու փուլ, ինչից հետո արդեն նախատեսվում է շրջանակային համաձայնագրի ստորագրում: Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմաններում սակայն հարցական է՝ բանակցությունների արդյունքում փաստաթղթի ստորագրում կլինի՞, թե՞ ոչ:
Ըստ քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ ԵՄ-ի հետ բանակցություններում հաշվի է առնվում, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին և հստակ պարտավորություններ ունենք ու ստանձնած պարտավորությունները չեն կարող հակասել իրար: Ամեն դեպքում՝ նա հույս հայտնեց, որ լուրջ խոսչընդոտներ չեն լինի։
Քաղաքական մասով համաձայնություն կա, բայց տնտեսական մասով տեղեկություններն ամեն դեպքում սուղ են։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ դժվարություններն այնքան էլ տեխնիկական չեն, Արևելյան գործընկերության նկատմամբ Հայաստանի մոտեցումը ՌԴ վերաբերմունքով է պայմանավորված՝ ասաց: «Զգուշավորությունը պայմանագրի ստորագրման ուղղության պահպանվում է և դժվար թե ստորագրվի»,- կարծում է Սաֆարյանը։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի վերլուծությամբ էլ՝ Եվրոպան փորձում է ընդլայնել շուկան, սակայն ՌԴ-ն խանգարում է, քանի որ ուզում է իր շուկան ընդլայնել և արդյունքում՝ յուրաքանչյուրը փորձում է դեպի իրեն ձգել պարանը: Շահերի բախումը պատնեշ է : 2015 թ-ի համեմատ 2016-ին արտահանման ցուցանիշը իջել է՝ փաստում է տնտեսագետը։
Նույնը կարելի է ասել նաև ներկրման մասին։ Այն ևս նվազել է: Ներդրումների մասով երկրորդ և երրորդ տեղում են եվրոպական երկրներից Գերմանիան և Ֆրանսիան, առաջին տեղում՝ Ռուսաստանն է:
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, փորձաքար կարող է լինել նոր կառավարության համար՝ հասկանալու, թե որքանով է անկեղծ գործում։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանի պարզաբանմամբ՝ ԵՄ և ԵՏՄ առևտրային բլոկները տարբեր են: ԵՄ արդեն ձևավորված շուկա է, ԵՏՄ նոր-նոր ձևավորվող ընդհանուր շուկա , և դա էականորեն կազդի մեր արտաքին առևտրային քաղաքականության վրա՝ կկախված այն հանգամանքից, թե որքանով հրապուրիչ կլինի ՀՀ-ն եվրոպական շուկայի գործընկերների համար:
Պետք է նկատի ունենալ՝ «որքան խորանա մեր ինտեգրացիան ԵՏՄ շրջանակներում, այնքան անհատական գործընկերության հնարավորությունները կսահմանափակվեն մեզ մոտ: Ավելի կկարևորվի ԵՄ-ԵԱՏՄ միջինստիտուցիոնալ փոխհարաբերությունները»,- ասում է։
Տարածքով ՀՀ-ի կտրվածությունը ԵՏՄ շուկայից ռիսկային է: Հայաստանը պետք է ճկունություն դրսևորի: Քաղաքագետի կարծիքով՝ դրսի շուկաներում Հայաստանը քանակ չի կարող ապահովել, պետք է աշխատի որակ ապահովելու ուղղությամբ:




