Մշակույթ

«Պատվո աստղ»` Շառլ Ազնավուրին

Շառլ Ազնավուրը Քալիֆորնիայի համ համայնքից «Պատվո աստղ» է ստացել՝ հայկական մշակույթում մեծ շանսոնյեի ներդրման համար: Լեգենդար շանսոնյեն, որը Քալիֆորնիայում է համերգային ծրագրով, երախտագիտություն է հայտնել իր հանդիսատեսին եւ ֆրանսերենին:

«Ֆրանսիական Ֆրենկ Սինատրան», ինչպես Ազնավուրին կոչել է ամերիկյան մամուլը, հայտնվել է սենատոր Քեւին դե Լեոնեի ուղեկցությամբ:

«Զգացված եմ, որ ինձ հանձնեցիք այս աստղը: Ես հաճախ եմ Հոլիվուդ այցելում, շատ եմ աշխատել ԱՄՆ-ում՝ շոու-բիզնեսի հայրենիքում»:

92-ամյա Ազնավուրը, ով այսօր համերգ է տալու Լոս Անջելեսում, նաեւ նշել է, որ Քալիֆորնիայի հայ համայնքն իր «հիմքն» է:

«Թուրքիան ամեն ինչ կորցրեց: Նրանք ոչ մի մեծ երգիչ չունեն: Ես այսօր թուրքական երգիչ կարող էի լինեի, բայց ֆրանսիացի երգիչ եմ: Սա ապացուցում է փաստը, որ ցեղասպանությունները ոչ մի լավ բանի չեն բերում: Միշտ մնում են վերապրածներ»,- նշել է Ազնավուրը:

 

Back to top button