Մշակույթ

Հռոմի պապը մեդալ է ուղարկել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգեւատրել է աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հայ վարպետին: Այս մասին իր ֆեյսբքյան էջում գրել է  դիմանկարի հեղինակ, միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռը` Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

edvard-ter-ghazaryan

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,- նշած է  Էդուարդ Տեր-Ղազարյանի գրառման մեջ:

Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը Հռոմի պապին նվերը հանձնել էր 2016 թվականի հունիսի 24-ին` վերջինիս Հայաստան կատարած այցի շրջանակներում:

«Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս պապի՝ աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին»,-ասել էր Տեր-Ղազարյանը:
edvard-ter-ghazaryan1

Կարդացեք նաև

Back to top button