
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի դահլիճում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Պատրիարքության Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը։ Ժողովի օրակարգում Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական պատճառով Աթոռում ստեղծված կացությունն է եղել։ Այս մասին տեղեկանում ենք armchurch.info կայքից:
Քննարկումների արդյունքում որոշվել է հանգստյան կոչված նկատել Մեսրոպ Պատրիարքին և դիմել պատկան մարմիններին արտոնություն ստանալու կազմակերպելու պատրիարքական ընտրությունները։




