
Իտալական Rai News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իտալիայում այսօր տեղի ունեցած 5.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից տուժել են Կոլիզեումն ու Պանթեոնը։
Ականատեսները հեռուստաալիքին ուղարկել են Մաչերատա նահանգի Վիսո քաղաքում գրանցված ավերածությունների կադրերը։ Երկրաշարժից տուժել է տեղի եկեղեցին։
Երկրաշարժը գրանցվել է Իտալիայի կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով մի շարք շրջաններում խախտվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հռոմից 134 կիլոմետր հեռավորության վրա։
Ավելի ուշ, Իտալիայի կենտրոնական մասում մեկ օրում երրորդ ստորգետնյա ցնցումն է գրանցվել՝ հայտնլ է Իտալիայի քաղպաշտպանության ծառայության ղեկավար Ֆաբրիցիո Կուրչոն։ Այս մասին փոխանցում է RaiNews24 հեռուստաալիքը։
4.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է նույն շրջանում, ինչ նախորդ երկուսը։




