

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Պատգամավորներն այսօր քվեարկել են երեկ քննարկված հարցերը: ԲՀԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նախագահին կրկին հիշեցրել են Նաիրիտի վերաբերյալ իրենց նախաձեռնության մասին: Օրինագիծն ընդգրկված է քառօրյայի օրակարգում, սակայն քննարկվելիք հարցերի շարքում ԱԺ նախագահն այն չի ներկայացրել: Օրինագիծը շտապ քննարկում է պահանջում՝ ասել է Նաիրա Զոհրաբյանը, ինչին ի պատասխան Գալուստ Սահկյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը մինաշանակ չէ:
«Նաիրիտ»-ի վերաբերյալ լավ կլինի լսումներ կազմակերպեք, որովհետև երեկ էլ հայտարարեցիք, որ կառավարությունն ու հանձնաժողովը դրական եզրակացություն ունեն, ինչն այդպես չէ: Դրա համար լսումներ կկազմակերպեք, կառավարությունն էլ կլինի, հետո կքննարկենք ԱԺ նիստերում»:
«Եթե նախարարն ինձ հետ խոսում է ու ասում, որ իրենց վերաբերմունքը միանշանակ դրական է, հետո փոշմանում է, ապա էստեղ պրոբլեմը ԲՀԿ-ի մեջ չէ, պրոբլեմը կառավարության մեջ է: Թող հստակեցնի կառավարությունն իր դիրքորոշումը՝ կողմ է, դեմ , թե՞ ձեռնպահ»:
Նախագծով առաջարկվում է «Նաիրիտի» վերաշահագործման նպատակով սահմանել ձեռնարկության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ, Առաջարկվում է նաև «Նաիրիտը» հայտարարել արդյունաբերական գոտի, իսկ 70 մլն դոլարին համարժեք ներդրումային ծրագրի դեպքում՝ 5 տարով ազատել հարկերից:




