Հասարակություն

Դիլիջանի ոլորաններում արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար և 170 մարդատար ավտոմեքենա

chanapar1Հոկտեմբերի 25-ին` ժամը 18.36-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ:

Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի):

Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար, որոնք ավելի ուշ կշարունակեն ընթացքը:

Կարդացեք նաև

Back to top button