Միջազգային

Զինված հարձակում Պակիստանում. կա ավելի քան 50 զոհ

Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում զինված անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանական ակադեմիայի վրա: Զինված անձինք ներխուժելով ոստիկանական ակադեմիայի տարածք` գրեթե 200 անձանց պատանդ են վերցրել: Գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 58 մարդ մահացել, 117-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է BBC -ն:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 5-6 զինված մարդ հարձակվել է այն ժամանակ, երբ կադետները քնած են եղել:

Պատասխան գործողությունների արդյունքում հարձակվողներից երեքը սպանվել են։

Կարդացեք նաև

Back to top button